Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մի՛ ժխտիր»-ի առաջին նոտաները

«Մի՛ ժխտիր»-ի առաջին նոտաները
16.02.2015 | 14:21

«Եվրատեսիլի» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու է «Genealogy» խումբը: Նորաստեղծ խմբի անդամները աշխարհի հինգ մայր ցամաքներից են, ունեն գրեթե նույն պատմությունը, նույն ճակատագիրը: Առաջին մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի 16-ին: Ծագումով հայ 5 երգիչները խորհրդանշում են անմոռուկի 5 թերթիկները։ Նրանց կմիանա նաև հայաստանյան մասնակիցը՝ համախմբելով թերթիկները: Երգը կկոչվի «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Համացանցային քննարկումներից պարզ է դառնում, որ «Genealogy»-ն հետաքրքրություն է առաջացրել եվրոպացիների շրջանում, մտահղացումը ողջունում են և անհամբերությամբ սպասում: Ինչպես և կարելի էր ենթադրել, հայաստանյան առեղծվածային խմբի ստեղծման փաստն ու երգի վերնագիրը հակահայկական հիստերիա են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում: Նրանք ենթադրում են, որ Հայաստանը քաղաքական հարցեր է լուծում: Եվրոպացիների համար անհասկանալի է քարկոծումը մի երգի, որը դեռ չի հնչել:
Թուրքիան շտապել է պարզել նաև Ֆրանսիայի ներկայացուցչի` Լիզա Էնջելի «N’oubliez pas («Մի՛ մոռացեք») երգի պատմությունը, որը, թվում էր, ուղղակի աղերսներ ուներ Հայոց ցեղասպանության հետ: Թուրքիայի եվրատեսիլյան կայքին տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ երգը չի վերաբերում կոնկրետ երգի, այլ բոլոր նրանց, ովքեր պատերազմ են տեսել և մեծ կորուստ կրել:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-23-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին:
«Եվրատեսիլը» այս տարի նշում է իր 60-ամյակը:
Առաջին անգամ մրցույթին մասնակից երկրների ցանկում ընդգրկված է նաև Ավստրալիան, ինչը աննախադեպ և խորհրդանշական է «Եվրատեսիլի» պատմության համար:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ